Mercedes-ի վարորդը Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին և ավտոմեքենան թողնելով՝ դիմել փախուստի

Այսօր՝ հուլիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 38 OS 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, որը կլինի 65-70 տարեկան տղամարդ, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Mercedes-ի վարորդը, ավտոմեքենան թողնելով վրաերթի վայրում, ըստ նախնական տեղեկությունների, դիմել է փախուստի: Ոստիկանները ավտոմեքենայի մեջ գտել են նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, որը գրանցված է Լևոն Առուստամյանի անվամբ, ինչպես նաև 35-ամյա Լևոն Առուստամյան անվամբ վարորդական իրավունքի վկայական:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031