
Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Միրիկիյան

Հուլիսի 20-ին Մոսկվայի Ֆլոտսկի փողոցի 3-րդ տան մոտից բերման է ենթարկվել 61-ամյա վրացի «օրենքով գող» Միրոն Գորգիձեն, ով քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես Միրիկիյա։ Այս մասին տեղեկացնում է Պրայմ-Կրայմը։ Ոստիկանությունը նրան ձերբակալել է էթնիկ հանցավորության առաջնորդների դեմ մեկնարկած պայքարի շրջանակներում։
«Օրենքով գողի» մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 4.4գ. հերոին, որը համարվում է առանձնապես խոշոր չափ և պատժվում է 3-ից 10 տարի ազատազրկմամբ։
Նախկինում մի քանի անգամ դատապարտված Գորգիձեի անունը վերջին շրջանում բավականին հաճախ է հայտնվում ոստիկանության հաղորդագրություններում։ Ամենաաղմկոտ վերջին գործը Գորգիձեի մասնակցությամբ քննվել է Նովոսիբիրսկի դատարանում 2011 թվականի դեկտեմբերին։ է «Օրենքով գողը» մեղավոր ճանաչվեց շորթման մեջ և ազատազրկվեց 3 տարի 10 ամիս ժամկետով։