Բաժիններ՝

Մեծ քանակությամբ բենզինի կտրոններ՝ մարդկանց անվճար տեղափոխող ակտիվիստներին

Երևանի ավագանու նախկին թեկնածու Ալեն Սիմոնյանը, ով երեկվանից մասնակցում է ուղեվարձի թանկացման դեմ ակցիային և իր մեքենայով տեղափոխում է քաղաքացիներին, տեղեկացնում է, որ այսօր իրեն մի քաղաքացի է դիմել, ով ցանկացել է անհայտ մնալ, և մեծ քանակությամբ բենզինի կտրոն է տրամադրել, որպեսզի փոխանցեն բոլոր այն վարորդներին, ովքեր համաձայնել են իրենց մեքենաներով տեղափոխել քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում է « PanARMENIAN.Net»-ը:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը և Հայկ Մարությանը դեռ երեկվանից են մասնակցում ակցիային, իսկ այսօր նրանց են միացել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հեռուսալրագրող Պետրոս Ղազարյանը, ArmComedy հաղորդաշարի համահեղինակ Սերգեյ Սարգսյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, մոդել Անի Քոչարը և ուրիշներ:

Հավելենք, որ հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են ընթանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031