Բաժիններ՝

Թուրք մասնագետը բացատրել է, թե ինչու է հարձակվել Apple-ի ծրագրավորողների կայքի վրա

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի թուրք մասնագետ Իբրահիմ Բալիջը իր վրա է վերցրել Apple-ի ծրագրավորողների կայքի վրա հարձակման պատասխանատվությունը, հայտնում է The Guardian-ը: Սակայն Բալիջը վստահեցնում է, որ իր մտադրությունը օգտատերերի տվյալները գողանալը չէր, այլ ապացուցել, որ համակարգը անվտանգ չէ:

Նա YouTube-ում տեղադրել է տեսանյութ, որը բացատրում է, որ կայքը ի սկզբանե խոցելի է հարձակման տեսանկյունից, և ավելացրել է. «Ես տեղյակ եմ պահել իմ կողմից հայտնաբերված խոցելի կողմերի մասին ընկերությանը և սպասել, թե երբ այն հնարավորություն կտա այդ տեղեկությունները հրապարակել»: Սակայն, Բալիջի խոսիքերով, ընկերությունից ինքն այդպես էլ պատասխան չի ստացել. փոխարենը ընկերությունը հաղորդել է հաքերային հարձակման մասին:

Բալիջը նշել է, որ ինքը չի ցանկացել որևէ մեկի վրա հարձակում կատարել: «Ընդհանուր առմամբ ես համակարգում գտել եմ 13 սխալ և դրա մասին ուղղակիորեն տեղեկացրել եմ Apple կորպորացիային: Իմ նպատակն էր այս սխալների մասին հաղորդելը և հավաքել տվյալները` պարզապես հասկանալու համար, թե որքան հեռու կարող եմ գնալ…»:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, Apple ընկերությունը հայտարարել էր, որ իր ծրագրավորողների կայքի վրա հաքերային հարձակում է իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս