Բաժիններ՝

Ոստիկան.Համասեռամոլները «շատ-շատ էին»

Սուտ մատնության մեջ մեղադրվող երկու համասեռամոլների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին գործով վկաներ, ոստիկանության պարետապահակային ծառայության երկու ոստիկաններ: Ժորա Հովհաննիսյանն ու Կարապետ Հաջյանը  կեսգիշերից հետո, ծառայությունն ավարտելով, հանրահայտ Կոմայգու մուտքի մոտ հանդիպել են մի խումբ քաղաքացիների, որոնց մեքենան անսարքին էր,  և նրանք համատեղ ուժերով  փորձում էին  գործի գցել շարժիչը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Այդ պահին այգուց դուրս են վազել կանանց հագուստներով տղաներ: Ըստ վկա, ոստիկան Ժորա Հովհաննիսյանի,  համասեռամոլները «շատ-շատ» էին, «մի 8 հոգի» և միահամուռ  հայտարարում էին, որ անսարք մեքենայի վարորդն ու ուղևորները մահակներով ծեծել են իրենց, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Վկաներն ընդգծեցին, որ որևէ ծեծկռտուքի իրենք ականատես չեն եղել: Մեքենայի արտաքին զննությամբ ոչ մի մահակ, որով  ըստ «աղջիկների», իրենց ծեծել են, ինչպես նաև իրենցից մեկից հափշտակված կանացի պայուսակը՝ դրա պարունակությամբ,  չի հայտնաբերվել:

Ի դեպ, երկու վկաներն էլ չէին հիշում դեպքի  օրը, սակայն պնդեցին իրենց իսկ նախաքննական ցուցմուքները, ըստ որոնց դեպքը   տեղի է ունեցել անցյալ տարվա սեպտեմբերի 25-ի կեսգիշերից հետո: Վկաները  երկուսն էլ դատարանում նշեցին, որ «աղջիկներն» իրենց ասել են պայուսակ հափշտակելու մասին, սակայն նախաքննական ցուցմուքներում նրանք երկուսն էլ նշել էին,  որ «աղջիկները» որևէ կողոպուտի մասին իրենց ոչինչ չեն ասել: Վկաները խնդրեցին հիմք  ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները՝ դեպքից հետո  բավականին ժամանակ է անցել, և իրենք որոշ բանեև մոռացել են:  Իսկ վկա Ժորա Հովհաննիսյանը նշեց, որ դատարանում նշելով, որ համասեռամոլներն իրենց ասել են պայուսակի հափշտակության մասին, ինքը շփոթել է՝ այդ խոսակցությունն եղել է քննիչի մոտ:

Օգոստոսի 1-ի դատական նիստում կհարցաքննվեն դատարանի կողմից պատշաճ ծանուցված, սակայն չներկայացած մի շարք վկաներ, որոնց վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ,այսօր կայացրեց բերման ենթարկելու որոշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս