
Բողոքի ակցիային է միացել նաև Հենրիկ Նավասարդյանը, ով յուրահատուկ ակցիա էր անում

Երևանում շարունակվում է մեծ թվով երիտասարդների արդարացի բողոքի ակցիան՝ հանրային տրանսպորտի գնի բարձրացման առիթով: Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մոտ էին հավաքվել մեծ թվով բողոքի մասնակիցներ, ովքեր պահանջում էին, որպեսզի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չեղյալ հայտարարի իր կայացրած որոշումը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում քաղաքապետի հետ, սակայն սկզբում քաղաքապետարանի ինչ-որ պաշտոնյա սկսեց բանակցել ակցիայի մասնակիցների հետ, սակայն նրա պատասխաններն ու խոստումները հավատ չառաջացրեց ակցիայի մասնակիցների մոտ և բոլորը սկսեցին պահանջել քաղաքապետին:
Որոշ ժամանակ անց ոստիկանների ուղեկցությամբ քաղաքապետարանի կենտրոնական մուտքից օրորալով-շորորալով իջավ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ում թիկունքին փակցված էր. «Հարգելի քաղաքացի, բոյկոտիր տրանսպորտի գնի թանկացումը, շարունակիր վճարել 100 դրամ ուղեվարձ, և թույլ մի տուր գծատեր օլիգարխներին հարստանալ՝ քո և քո ընտանիքի հաշվին»:
Ակցիային ներկա էին և իրենց զորակցությունն էին հայտնում ակցիայի մասնակիցների Հայ Հեղափոխական Դաշնակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները: