Բաժիններ՝

Տրանսպորտի թանկացման դեմ ակցիաները՝ էժանագին շոուներ՝ ըստ քաղաքապետարանի

«Երևանում անցկացվող ակցիաներում ավելի շատ միտում, անհարկի աղմուկ կա, քան իրականում դա կարող է որևէ հիմնավորում ունենալ»,- այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով Երևանում անցկացվող «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային։

«Ներկայացնում են ինչ-ինչ հաշվարկներ, որոնք ընդհանրապես որևէ հիմք չունեն։ Մենք ներկայացնում ենք, որ մեկ միկրոավտոբուսը պետք է տեղափոխի իր նստատեղերին համապատասխան քաղաքացիների քանակ, որ որևէ մեկը կանգնած չլինի. դրա հիմքով են արված հաշվարկները։ Իրենք ներկայացնում են մի հաշվարկ, որը վերլուծելիս տեսնում ես, որ առնվազն պետք է տվյալ երթուղայինը տեղափոխի մոտ 45-50 քաղաքացի, որի դեպքում իրենց հաշվարկը ճիշտ է. այսինքն՝ 45-50 հոի պետք է լցնեն իրար վրա։

Այս մի քանի օրերին շատ ուժեղ վերահսկվում է դաշտը, և նստատեղերից ավելի որևէ քաղաքացու վարորդը վերցնելու իրավունք չունի։ Եթե նա չունի դատարկ նստատեղ, կանգնելու իրավունք չունի, ինչը մեր նպատակն է։

Հիմա նման էժանագին շոուները հաստատապես քաղաքապետարանը որևէ ձևով չի պատրաստվում լուրջ ընդունել», – ասել է Արթուր Գևորգյանը։

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս