Բաժիններ՝

Apple ընկերությունը տեխնոլոգիա է մշակում, որը հնարավորություն կտա բաց թողնել հեռուստագովազդը

Apple ընկերությունը տեխնոլոգիա է մշակում, որը հնարավորություն կտա Apple TV մուլտիմեդիոն նվագարկիչի օգտատերերին, բաց թողնել գովազգային բլոկները` հեռուստաալիքները նայելիս: Այս մասին հաղորդում է Bloomberg  գործակալությունը` վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:

Նշվում է, որ հնարավոր է՝ Apple-ը կփոխհատուցի հեռուստաալիքներին պատճառած կորուստների համար, հանդիսատեսի կրճատման պատճառով: Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը նշել է, որ հեռուստատեսությունը հանդիսանում է ընկերության հիմնական ուղղություններից մեկը, և, որ ինքը մտադիր է փոխել հեռուստացույց դիտելու ողջ ընթացքը, ինչն, ընդհանուր առմամբ, չի փոխվել վերջին 10 կամ անգամ 20 տարիների ընթացքում:

Motorola Mobility անցկացրած հետազոտությունների համաձայն`ԱՄՆ բնակիչների 25%-ի կարծիքով՝ սիրված հաղորդումները առանց գովազդային դադարի դիտելը հանդիսանում է տեսանվագարկչի վաճառքի հիմնական պատճառը:

2012 թվականի մարտին Dish Network արբանյակային հեռուստատեսության օպերատորը ներկայացրել է իր սեփական Hopper TV սարքավորումը, որը հնարավորություն է տալիս բաց թողնել գովազդը: Այդ սարքի համար խոշորագույն մեդիաընկերությունը մատակարարին դատի է տալիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031