Բաժիններ՝

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը մասնակցել է Ռուսաստանի երկաթուղիների տնօրենների ասսամբլեային

Հուլիսի 15-17-ը Չիտայում անցել է Ռուսաստանի երկաթուղիների պետերի IX ասսամբլեյան, որին «ՌԵ» ԲԲԸ նախագահի գլխավորությամբ մասնակցել են ընկերության բարձրաստիճան ղեկավարներն ու երկաթուղիների տնօրենները:

Հարավկովկասյան երկաթուղին ներկայացրեց գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:

Ֆորումի նպատակն էր «Ռուսական Երկաթուղիներ» ԲԲԸ հոլդինգի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների, կադրային և սոցիալական քաղաքականության, ինչպես նաև անվտանգության ապահովման ու ՌԵ ցանցում փոխադևման գործընթացի հուսալիության քննարկումը:

Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրության արճանացան պետական-մասնավոր համագործակցության, ներդրումների ներգրավվման, ինչպես նաև երկաթուղիների միջև բազմակողմանի հաղորդակցման հարցերը: Վերջինս, ըստ Վ. Ռեբեցի, շատ կարևոր է Հարավկովկասյան երկաթուղու համար՝ հատկապես Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցման հնարավորության հարցի ակտիվացման համատեքստում:

Ֆորումի շրջանակներում պատվիրակները մասնակցեցին Բայկալյան երկաթուղու ճարտարագիտական-կրթական համալիրի բացման արարողությունը, ինչպես նաև «Կռիմսկայա» կայարանում Նիկոլայ հրաշագործի եկեղեցու բացման պատարագին:

«ՀԿԵ» ՓԲԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031