Վերացվել է արգելանքը
Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. հուլիսի 15-ի հրամանով արգելվել էր «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթները և «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը, ինչպես նաև «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, և «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից Ծառայություն են ներկայացվել ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 18.07.2013թ. փորձարկման արձանագրությունը, որի համաձայն ընկերության արտադրանքը ճանաչվել է անվտանգ, Ծառայության պետի 2013թ. հուլիսի 19-ի որոշմամբ վերացվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթների և «Էկլեր» ու «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրության արգելանքը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին