Կիպրոսից ստացվել է Տիգրան Սարգսյանի անունից արված հարցման պատասխանը. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Կիպրոսի ընկերությունների գրանցման պետռեգիստրից ստացվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից արված հարցման պատասխանը: Դրանից պետք է պարզ լինի, թե արդյոք ՀՀ վարչապետն իմացել է, որ ինքն օֆշորային ընկերության փայատեր է:
Խոսքը, այն հայտնի օֆշորային ընկերության մասին է, որի փայատերերի շարքում նշված է նաև Տ. Սարգսյանի անունը, սակայն վերջինս պնդում է, որ իրեն փայատեր են դարձրել առանց իր գիտության:
Թե ինչ են պատասխանել Կիպրոսից, առայժմ անհայտ է: ՀՀ դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ պատասխանն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն և կցվել օֆշորային այդ պատմության գործով հարուցված քրգործին և չի կարող հրապարակվել: Սա նշանակում է, որ կիպրոսից եկած պատասխանը դարձավ «նախաքննական գաղտնիք»»:
Շարունակությունը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում: