Բաժիններ՝

Վայոց Ձորի մարզում ВАЗ 2106-ի վարորդը բախվել է Land Cruiser-ին. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 34 LD 929 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ում՝ Արենի գյուղի ճանապարհին, բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Սարմեն Սարգսյանի վարած Land Cruiser մակնիշի 12 OP 111 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից shamshyan.com-ին  հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2106-ի վարորդը տեղում մահացել է, իսկ 2 հոգի տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս