Հիմար և ապօրինի արարք. Գարեգին Չուգասզյանն՝ իրեն բերման ենթարկելու մասին

Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը երեկ «Ազատության» հրապարակում հանրահավաքին հետևած երթի ժամանակ իրեն բերման ենթարկելը համարում է հիմար և ապօրինի արարք:

Tert.am-ի հետ զրույցում Գարեգին Չուգասզյանն ասել է, որ ոստիկանության քայլը ապօրինի էր, որովհետև, միևնույն է, ժողովուրդը գնաց Փակ շուկա և այնտեղ անցկացրեց շտապ հավաքը:

«Ինձ գնդապետ Օսիպյանը մեղադրեց, որ ես անօրինական երթի կոչ եմ արել, մինչդեռ ես արել եմ Փակ շուկայի մոտ շտապ հավաք անցկացնելու կոչ՝ Երևանի կենտրոնում տեղի ունեցող բարբարոսության նկատմամբ ուշադրություն հրավիրելու համար»,- մեկնաբանել է Գարեգին Չուգասզյանը, ով բողոքարկելու է իր նկատմամբ սահմանված տուգանքը և խորհրդակցում է իրավաբանների հետ:

Ամբողջական հրապարակում՝ Tert.am-ում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031