Հետապնդում, կրակոցներ, վթար` Գյումրիի կենտրոնում. Պատմում են գյումրեցիները (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկու 76 շենքի բնակիչ, 53-ամյա Ալբերտ Մովսիսյանը, վարելով Mercedes մակնիշի 42 QQ 444 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում բախվել է առևտրի տաղավարներին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Մի քանի գյումրեցիներ ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարի պատճառը եղել է այն, որ Jeep մակնիշի մի ավտոմեքենա Գյումրիում հետապնդել է Mercedes-ի վարորդին և նույնիսկ նշում էին, որ հետապնդման ժամանակ հնչել են կրակոցներ, ինչից հետո Mercedes-ի վարորդը, ով, ըստ նույն գյումրեցիների, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր տղայի աներձագն է, վթարի է ենթարկվել՝ բախվելով առևտրի տաղավարներին: Տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ, դրա պատասխանը պետք է տա ոստիկանության Գյումրու բաժինը:

Մանրամասները` այստեղ:

CDEnrp7UCJJKb0TWa9WB_tn ScYYqcVQy5BdrW4lDl2R_tn U6HejllAdJOw0X9Z8f4v_tn

Տեսանյութեր

Լրահոս