Նախարարի մի պաշտոն էլ Լիսկայի համար կգտնվի՞
Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել « Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը: Ըստ նրա, Սուրիկ Խաչատրյանին երբեք չեն պատժի, հասարակական աղմուկը ցրելու համար նրա որդուն էլ մի քանի ամիս կպահեն բանտախցում ու ազատ կարձակեն:
Ըստ Թումասյանի, նման նախադեպեր շատ են եղել հայկական պրակտիկայում: «Ես կարծում եմ, որ զինվորական Բուդաղյանը կպատժվի, որովհետեւ տվյալ պարագայում զինվորականի ընտանիքը ավելի թույլ է, քան նախկին մարզպետի` Լիսկայի ընտանիքը: Իսկ այս ռեժիմի օրոք միշտ էլ թույլն է մեղավոր, և որևէ ազնիվ, արդար պատիժ չի լինելու: Իրենք էնպես են տվել-առել, էնքան թելերով են իրար հետ կապված, որ որևէ պատիժ չեն սահմանի:
Հրամանատարի հետ ավելի քիչ թելերով են կապված անշուշտ, ավելի քիչ է տուր ու առը, կպատժեն հրամանատարին, եթե նա չհանդուրժի անպատժելիությունը: Իսկ եթե հանդուրժի ու ասի` ինչ եղել, եղել է, հետ չես բերի կորուստդ և այլն, ուրեմն ամեն ինչ կծածկեն, կգնա, 1-2 տարի մեկը կնստի ու վերջ: Իսկ եթե էդ ընտանիքը փորձի բողոքել, ուրեմն հենց նրանց էլ կպատժեն: Լիսկային ինչո՞ւ պիտի պատժեն, երբ իրենք են իշխանության նշանակել իրենց նմաններին, ի՞նչ է, իրենք պատժելո՞ւ են իրենց նմաններին:
Հո Լիսկային առանց պաշտոնի չեն թողնի՞: Չե՞ք հիշում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին` Չոռնի Գագոյին, պատժեցի՞ն, Երևանի քաղաքապետի պաշտոնից հանեցին, մի քանի ամիս հետո տարան նախարար նշանակեցին: Շատ կզարմանայի, որ Լիսկային այսպիսի համակարգում պատժեին, մի նախարարի պաշտոն էլ Սյունիքի նախկին մարզպետի համար հաստատ կգտնվի»,- կարծիք է հայտնել Վահան Թումասյանը:
Մանրամասները` այստեղ: