Սյունիքի մարզում Mersedes-ը 10 մ գլորվել է ձորը. վարորդին և 4 ուղևորների փրկարարները դուրս են բերել մեծ դժվարությամբ

Shamshyan.com կայքի հաղորդմամբ` այսօր հուլիսի 7–ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20.00-ի սահմաններում Հհ արտակարդ իրավիճակի նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացու կողմից ահազանգ էս ստացեվլ, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկեր ձորը և տուժածներին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գ. Շամշյանը, վթարի վայր են ժամանել Կապանի հրշեջ փրկարարակն ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր Mersedes մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և 4 ուղևորներին, որոնցից երկուսը անչափահաս երեխաներ են: Նրանք բոլորը տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:

Կապանի բժշկական կենտրոնից ֆոտորագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Երեխաները ստացել են ուղեղի թեթև ցնցում իսկ ուղևոր ամուսինները` սալջարդ:

Մանրամասները` այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031