Առինջ գյուղի ճանապարհին Toyota Land Cruiser-ը ճանապարհից 20 մետր գլորվելով հայտնվել է աղբակույտի մեջ

Shamshyan.com կայքի հաղորդմամբ` այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 13:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 23-ամյա Դավիթ Գալստյանը, վարելով Toyota Land Cruiser մակնիշի 01 QN 010 համարանիշի ավտոմեքենան, Առինջ-Գետարգել ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում նշված ավտոմեքենայով դուրս եկել հանդիպակաց գոտի և մոտ 20 մետր գլորվելով հայտնվել կամջի տակ՝ աղբակույտի մեջ:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Դ. Գալստյանը ՃՈ աշխատակիցներին հայտնել է, որ իր հետ մեքենայում եղել է ուղևոր և իրենք հրաժարվում են բժշկական օգնությունից:

Մանրամասները` այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս