«Ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ Հովիկ Աբրահամյանը չեն լինի Սերժ Սարգսյանի իրավահաջորդները»

«Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի միջև լարված հարաբերությունների պատճառն, իմ կարծիքով, նրանց հավակնություններն են` լինել Սերժ Սարգսյանի իրավահաջորդը», և ես եղել եմ առաջիններից մեկը, ով այսպիսի կարծիք է արտահայտել»,- այսօր galatv.am-ի հետ զրույցի ընթացքում իր տեսակետն է հայտնում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը և բացատրում, որ 2017 թվականին պիտի պարզվի, թե ով է ձևավորում խորհրդարանական մեծամասնության ցուցակը, իսկ 2018-ին էլ հարց է ծագելու, թե ով է դառնալու իշխանության իրավահաջորդ թեկնածուն:

Սաֆարյանը գտնում է, որ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը ունեն հավակնություններ, բայց նրանց երկուսի անուններն էլ չեն լինելու այդ ցուցակներում: ԳԱԼԱ-ի հարցին, թե արդյոք դեռ վաղ չէ լարել հարաբերությունները, քանի որ մինչ 2017-ը գրեթե 4 տարի կա, Սաֆարյանը պատասխանում է. «Դե դրա համար էլ Սերժ Սարգսյանը դեռ թույլ է տալիս, որ իրենք իրար ոչնչացնեն, իսկ երբ ժամանակը գա, կլինեն միանգամայն այլ պայմաններ»:

Տեսանյութեր

Լրահոս