ՌԴ-ից Հայաստան ուղևորվող մեքենան կողաշրջվել է. կան վիրավորներ

Հուլիսի 7-ին, ժամը 08.41-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.46-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ուղևորվելիս՝ Շուլավերի բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Շեվրոլե» մակնիշի K175EE/RUS պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ ՀՀ քաղաքացի Արմեն Գալակտյան) դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել է, ինչից ավտոմեքենայի ուղևորներ ՀՀ քաղաքացիներ Առուստամ Առուստամյանը (ծնվ. 1958 թ.), Մարինե Գևորգյանը (ծնվ. 1965 թ.), ՌԴ քաղաքացիներ Ռոման Առուստամյանն (ծնվ. 1999 թ.) ու Ալեկսի Առուստամյանը (ծնվ. 2002 թ.)տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մառնեուլի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Առուստամ Առուստամյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը` բավարար: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031