Բաժիններ՝

2 զոհ, 71 վիրավոր` Սան-Ֆրանցիսկոյում տեղի ունեցած Boeing-777-ի վթարի արդյունքում (տեսանյութ)

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո նահանգում Boeing-777 ինքնաթիռը վայրէջքի պահին վթարի է ենթարկվել: KCBS հեռուստաալիքի հաղորդմամբ վթարի արդյունքում 2 մարդ է զոհվել ևս 71-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Վթարված Boeing-777-ը պատկանում է հարավկորեական Asiana Airlines ընկերությանը: Սեուլից Սան-Ֆռանցիսկո մեկնող ինքնաթիռում եղել է 303 մարդ:

Հայտնի է, որ ուղևորների թվում է եղել Sumsung ընկերության տնօրեններից մեկը` Դևիդ Յունը, նա ողջ է մնացել: Նույն չվերթով Սան-Ֆրանցիսկո պետք է մեկներ նաև Facebook ցոցիալական կայքի տնօրեններից Շերիլ Սենդբերգը, սակայն նա վերջին պահին փոխել է իր որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031