Դանակահարողը 4 ամիս անց ներկայացել է ոստիկանություն

Մարտի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել Ն. Գասպարյանին, որը հայտարարել էր, որ «Էրեբունի» թանգարանի մոտ իրեն դանակահարել են:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 5-ին բաժին է ներկայացել 1998 թ. ծնված Մելս Է.-ն և հայտնել, որ մարտի 3-ին, ժամը 20.00-ին, Ազատամարտիկների փողոցում գտնվող զբոսայգում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով հարվածել է վիճաբանության մասնակիցներից մեկին և պատճառել մարմնական վնասվածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031