«Սմերչ» տեսակի զինամթերքը, որով հնարավոր է ոչնչացնել հսկայական տարածքներ, անկարելի էր վաճառել Ադրբեջանին. Կոմանդոս

Galatv.am-ը զրուցել է Արցախյան հերոսամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ, ում համար անհասկանալի և անընդունելի է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քայլը: Տեր-Թադևոսյանը նշում է, որ կան պաշտպանողական և հարձակողական նպատակներով կիրառվող զինատեսակներ: Եթե Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեր պաշտպանողական տեսակի զինամթերք, ապա դա դեռ ինչ-որ տեղ կարելի կլիներ հասկանալ: Սակայն «Սմերչ» տեսակի զինամթերքը, որով հնարավոր է ոչնչացնել հսկայական տարածքներ, Տեր-Թադևոսյանի կարծիքով, անկարելի էր վաճառել:

Արցախյան հերոսամարտի հերոսն ասում է, որ եթե խոսենք այն մասին, որ դա բիզնես է, և որ Ռուսաստանն էլ տնտեսական շահեր է հետապնդում, ապա նա չպիտի մոռանար, որ Լեռնային Ղարաբաղում հիմա գրեթե պատերազմական իրավիճակ է: Տեր-Թադևոսյանին զարմացնում է հատկապես զինամթերքից և դրա վտանգավորությունից քաջատեղյակ մարդկանց հանգստությունը:

Երբ քաղաքական գործիչները ասում են, որ այդ զինատեսակները վտանգավոր չեն, ես դեռ ինչ-որ տեղ գուցե հասկանամ, բայց երբ այդպիսի կարծիք են հայտնում նաև ռազմական փորձագետները, դա արդեն ինձ իսկապես զարմացնում է: Հավանաբար դա հենց մեր թուլությունն է: Այնպիսի տպավորություն է` կարծես թե դրական գործ է կատարվել»,- զարմանք է արտահայտում նա:

Անդրադառնալով Բորդյուժայի այն կարծիքին, որ Ադրբեջանին զենք վաճառելու մեջ վտանգավոր բան չկա, Տեր-Թադևոսյանն ասում է. «Ի՞նչ է, Ռուսաստանը զենք է վաճառել Ադրբեջանին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի համերա՞շխ դառնան, ավելի ընկերակա՞ն: Միմյանց զենք տալը երբեք էլ խաղաղություն պահպանելու նպատակ չի հետապնդել, այլ հանգեցրել է ավելի լարված հարաբերությունների, ինչպե՞ս հնարավոր է երկու մարդիկ զենք ունենան ու խաղաղ ապրեն. եթե զենք կա, ապա այն անպայման մի օր կկրակի: Շատ բարդ իրավիճակ է, ուստի ես խիստ բացասական գնահատական եմ տալիս այս ամենին»:

Սակայն Տեր-Թադևոսյանը գտնում է, որ Ռուսաստանի վաճառած զենքը ոչ այնքան վտանգավոր է Հայաստանի, որքան Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ այդ տանկերը Հայաստանի դեմ ուղղելու ճանապարհ էլ չկա, բայց դրանք հեշտությամբ կարող են կիրառվել Ղարաբաղում, իսկ թե ինչ էին ուզում հասկացնել ռուսներն իրենց այս քայլով հայերին, պարոն Տեր-Թադևոսյանի համար անհասկանալի է:

Մանրամասները` այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս