Արտակ Բուդաղյանը հոսպիտալից դուրս է գրվել, սակայն կարգավիճակը դեռևս հստակ չէ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը Կենտրոնական կլինիկական հոսպիտալից դուրս է գրվել: Այդ մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գնդապետի վիճակը լավ է:

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, իսկ նրա եղբայր, գնդապետ Արտակ Բուդաղյանը և Ս.Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել հրազենային վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ և 235-րդ հոդվածնիերի 1-ին մասերով, համապատասխանաբար՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

Նույն օրը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Զ. Նիկողոսյանի և Տ. Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և նրանք տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Արտակ Բուդաղյանը նշված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա, սակայն ակնհայտ է, որ առաջիկայում տեղի կունենա նաև կարգավիճակի փոփոխություն կամ նրան նույնպես մեղադրանք կառաջադրվի տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու համար կամ կստանա տուժողի կարգավիճակ։

Նկատենք, որ նրան տուժող ճանաչելու մասին փաստաբան Հայկ Ալումյանն արդեն իսկ միջնորդություն ներկայացրել է քննիչին, ինչի քննարկումը հետաձգվել է։

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031