Մաքսիմ Հակոբյանն ուզում է իր տղային նախագահ դարձնել

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Սյունիքի նորանշանակ մարզպետ` ԱԺ ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Վահե Հակոբյանի հոր` «Զանգեզուրի պղնձամոլիբդենական կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ:

  – Պարոն Հակոբյան, ի վերջո, Ձեր տղային դարձրեցիք էլի Սյունիքի մարզպետ:

– Մեր տղան ինքն է դառել: Մարզպետը դեռ քիչ ա, մեր տղան ավելի բարձր պաշտոնների ա գնալու, սա դեռ փոքր ա:

– Ստացվում է` իրականացավ Վահեի և Ձեր ցանկությունը:

– Բացարձակապես` ոչ: Վահեի և իմ ցանկությունը կիրականանա, կարծում եմ, մի քանի տարիներ հետո, որ շատ ավելի պատասխանատու պոստեր զբաղեցնի:

– Այսինքն` ուզում եք նախագա՞հ դառնա:

– Անպայման, իմ ցանկությունը դա ա: Զինվորը զինվոր չի, որ չի ուզում գեներալ դառնա:

– Պարոն Հակոբյան, կարծում եք` Վահեն կկարողանա՞ ղեկավարել մարզը:

– Եթե հանրապետության ղեկավարությունը գտել է, որ պետք է Վահեն գա մարզպետ, նշանակում է, ուսումնասիրել են, համոզված են, որ կաշխատի:

– Պարզապես ինքը բավական անփորձ է:

– Բացարձակապես սխալ կարծիքի եք: Ինքը շատ մեծ փորձ ունի: Ինքը գործադիրում էլ ա աշխատել, բիզնեսում էլ ա աշխատել, օրենսդիրում էլ ա աշխատել և կրթական համակարգում էլ ա աշխատել:

– Պարոն Հակոբյան, Ձեր տղան ԱԺ-ում իր աշխատանքով աչքի չի ընկել, նաև` որևէ օրենսդրական գործունեությամբ:

– Էդ դուք չեք տեղյակ ուղղակի:

– Ո՛չ ելույթ է ունեցել, ո՛չ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել:

– Ես հանրապետության խոշորագույն տնտեսություններից մեկն եմ ղեկավարում, ես էլ ելույթներ չեմ ունենում: Ընդհանրապես, ելույթներով չի աշխատանքը, աշխատանքը գործ անելով ա:

– Սակայն պատգամավորի գործը ելույթ ունենալն է, օրենք գրելն է, Ձեր տղան քանի՞ օրենք է գրել:

– ԱԺ պատգամավորը օրենք չի գրում, դուք սխալվում եք: Գնացեք մի քիչ ուսումնասիրեք, լավ չեք տիրապետում:

Կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս