Բաժիններ՝

Փրկարար ծառայության աշխատակցի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից Սոս Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինս 2013թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում ոչ սթափ վիճակում ստեղծել է վթարային իրադրություն` բախվելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի աշխատակից Ռոբերտ Աբրահամյանի վարած «Ֆիատ» և Արթուր Մանուկյանի վարած «Օպել» ավտոմեքենաներին: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, վթարի հետևանքով «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռոբերտ Աբրահամյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով մահացել է, իսկ «Օպել» մակնիշի ուղևոր Տարիել Քիշմիրյանը ստացել է մարմնական վնասվածքներ, որոնք վերջինիս առողջությանը պատճառել են ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Սոս Օհանյանը մեղադրվել է ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031