Մայք Թայսոն. «Ես ավելի ազատ էի, երբ մի ցենտ անգամ չունեի»
- Ես սիրում եմ մարդկանց ծեծել: Իսկապես: Բոլոր հայտնի մարդիկ վախենում են, որ հանկարծ ինչ-որ մեկը նրանց վրա կհարձակվի: Իսկ ես ուզում եմ, որ ինձ վրա հարձակվեն և առանց զենքի, դեմ առ դեմ կռվենք: Ես և ինքը: Ես սիրում եմ մարդկանց ծեծել և ուժեղ հարվածներով ծեծել:
- Ես այնպիսին եմ, ինչպիսին դուք եք: Ինձ դուր ես գալիս արգելված պտուղները: Կարծում եմ՝ ես շատ հեռու եմ ամերիկացի լինելուց՝ չեմ հանդիպում կանանց հետ և դուրս չեմ գալիս հասարակության մեջ ամենագեղեցիկ կնոջ հետ… Ես միշտ ասել եմ՝ բոլորն այս երկրում սուտասաններ են: Մեզ ասում են՝ արեք այսինչը և մի արեք այնինչը… բայց ինչ-որ պահից հասկանում ենք, որ բոլորս էլ հասարակ մարդիկ ենք, և Մայքլ Ջորդանը դավաճանում է իր կնոջն այնպես, ինչպես մենք մեր գրողի տարած կանանց՝ մտքով, ֆիզիկապես թե էմոցիաներով, կամ՝ բոլորը միասին:
- Երբեմն ինձ թվում է, որ ես համատեղելի չեմ այն հասարակության հետ, որտեղ ապրում եմ, քանի որ շրջապատված եմ կեղծավոր մարդկանցով: Բոլորը միայն ասում են, թե իբր հավատում են Աստծուն, բայց այն ամենը, ինչ նրանք անում են՝ դեմ է Աստծուն: Ի՞նչ եք կարծում, եթե Հիսուսը հիմա, այս պահին մեջ միջև նստած լիներ, ինձ հետ սիրո մասի՞ն կխոսեր: Դուք կարծում եք՝ Հիսուսը սիրո՞ւմ է ինձ:
- Ես մուսուլման եմ: Ես կարծում եմ, որ Հիսուսն ուղղակի ինձ հետ կխմեր ու կասեր՝ «Ինչո՞ւ ես դու քեզ այդպես պահում»: Ինքը շատ ճիշտ կլիներ: Եվ մենք ուղղակի կզրուցեինք: Քրիստոնյաներից և որևէ մեկն ինձ հետ մինչ օրս սրտանց չի խոսել: Նրանք ինձ բանտերն են նետել, վատ հոդվածներ են գրել իմ մասին, հետո գնացել են կիրակնօրյա պատարագին ու ասել. «Այո, Հիսուսը հրաշալի է, նա կգա, որպեսզի մեզ բոլորիս փրկի»: Բայց նրանք նույնիսկ չեն հասկանում, որ երբ նա Երկիր գա, այս կեղտոտ և ժլատ կապիտալիստները կհավաքվեն, որպեսզի իրեն սպանեն:
- Երբ տեսնում եք, թե ինչպես եմ մեկի ուղեղը փշրում, դա ձեզ դուր է գալիս, չէ՞:
- Իրական ազատությունը դա ոչինչ չունենալն է: Ես ավելի ազատ էի, երբ մի ցենտ անգամ չունեի: Գիտե՞ք ինչ էի անում: Հագնում էի դահուկորդի գլխարկս, հին վերարկուս և փողոցում մուրացկանությամբ էի զբաղվում:
- Երբ ես մեկի հետ մենամարտում եմ՝ ցանկանում եմ նրա կամքին տիրանալ: Ուզում եմ վերցնել նրա քաջությունը: Ուզում եմ պոկել նրա սիրտը և ցույց տալ, թե ինչպիսին է այն:
- Իմ կյանքը կանխորոշված է: Ես ապագա չունեմ: Ինձ դուր չի գալիս իմ արտաքինը, և այն, թե ինչպես եմ ինձ պահում մարդկանց հետ հարաբերվելիս, ընկերական շրջապատում: Ես այլևս չեմ լինի հասարակության այն մասնիկը, որպիսին պիտի լինեի:
- Միշտ փորձում եմ հարվածել քթի ծայրին, որովհետև ուզում եմ ոսկորը խրեմ գանգի մեջ:
- Բոլոր այդ հերոսները, բոլոր այդ փափկասուն տղաները, ում մոտ ամեն ինչ հարթ է և մաքուր, եթե հանկարծ ստիպված լինեին անցնել այն ամենի միջով, ինչով ես անցել եմ, ապա նրանք ինքնասպան կլինեին: Նրանք չունեն այնպիսի սիրտ, ինչպիսին ունեմ ես: Ես ապրել եմ այնպիսի վայրերում, որտեղ նրանք նույնիսկ չէին կանգնի պետքարան գնալու համար…
- Ես կարող եմ ամբողջ Մեդիսոն Սքուեր Գարդենը (Նյու Յորքի մարզահամերգային սրահը.- Շ.Գ.) լցնել՝ ընդամենը ձեռնաշարժությամբ զբաղվելով:
- Իմացեք՝ ես խելագար եմ: Բայց այնքան խելագար չեմ, որքան պատկերացնում եք: Ես կարող է ցանկություն ունենամ սեռական հարաբերություն ունենալ ամենաաներևակայելի վայրում, բայց ես որևէ մեկին չեմ ուզում սպանել, բռնաբարել կամ խեղել:
- Ես Մայր Թերեզան չեմ: Բայց Չարլզ Մենսոնն էլ չեմ:
- Սովորաբար ես հարցազրույց չեմ տալիս կանանց, բացի այն դեպքերից, երբ ուզում եմ նրանց հետ հարաբերություն ունենալ:
- Ես լսում եմ բոլոր նրանց, ովքեր իշխանություն ունեն: Նույնիսկ, եթե նրանք վատ համբավ ունենան:
- Ես երջանիկ եմ, որ «ֆուֆլո» չեմ: Ինչ որ ես անում եմ, տղանե՛ր, ինչպես ուզում եք՝ կարելի է կոչել, միայն թե՝ ոչ «ֆուֆլո»:
- Երբ ես բանտից դուրս եկա՝ ոչինչ այնպես չէի ուզում, ինչպես լոգարան: Այնպես էի ինձ քիսայում, որ թվում էր՝ դեմքիս կաշին կպոկվի: Ուզում էի մաքրել տարիների կուտակած այդ կեղտը: Այնքան ուժեղ էի մաշկս տրորել, որ մինչև հիմա դրանից մնացած սպիներ կան մարմնիս:
- Ես գիտեմ՝ որքան դժվար է կին լինելը:
- Անհավանական է: Երբ ես բանտից վերադարձա տուն՝ տեսա բանանի այն ահավոր մեծ արկղերը: Սկզբում մտածեցի, որ դրանք ուղղակի աղբ են, այնինչ դրանք ամբողջովին գրքերով լցված 20 կամ 30 արկղեր էին: Ու ես մտածեցի. «Աստված իմ, անհավատալի է, որ այդ ամբողջ ինֆորմացիան պահպանվում է իմ գլխում»: Այժմ ինձ համար միանգամայն պարզ է, որ մարդու վրա ամենամեծ ազդեցությունն իր ընթեցած գրքերն են թողնում և այն մարդիկ, ում նա հանդիպել է: Ահա թե ինչ պետք է իմանաք գրքերի մասին, իմ եղբայրներ և քույրեր՝ ամենակարևորն այն է, որպեսզի ճիշտ հասկանաք ձեր ընթերցածը: Շատ լավ է կարդալ կարողանալը, բայց շատ վատ է կարդալ իմանալը և կարդացածը հասկանալ չկարողանալը:
- Ամեն անգամ հեղափոխությունը սկսվում է նրանից, որ ինչ-որ մեկը հեղափոխության մասին գիրք է կարդում:
- Ես երազող եմ: Երազում եմ հասնել աստղերին:
- Նույնիսկ, եթե այդ Հեմինգուեյը ֆաշիստ և կեղտոտ ռասիստական խոզ է եղել, մի բանում նա ճիշտ էր: Նա մի բան էր ասել, որն ուղեղիս մեջ է մնացել. տղամարդուն անհնար է հաղթել, կարել է միայն սպանել: Նա ճիշտ էր: Քանի դեռ մենք համառ ենք և անկոտրում, մենք ստանում ենք այն, ինչ ցանկանում ենք: Մեզ անհնար է հաղթել: Ինձ հետ է այն, ինչին ես հավատում եմ: Եվս մի բան կա, որն անընդհատ իմ գլխի մեջ է. Դա ժամանակն է: Ժամանակը չի կարող ձեզ սպասել: Ժամանակն ասես գիրք լինի: Այն ունի սկիզբ, մեջտեղ և ավարտ: Հիմա ես եմ խոսում ձեզ հետ: Որոշ ժամանակ առաջ դուք խոսել եք բազմաթիվ տղաների հետ, որոնք այլևս չկան: Դա շրջան է: Իհարկե, եթե հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ:
- Ես հյուրընկալել էի Ուիթնի Հյուսթոնին, նա շքեղ տուն ուներ: Ութնին ինձ ասաց. «Դու նույնպես պետք է լավ տուն ունենաս: Ի՞նչ իմաստ ունի՝ ունենալ փառք և չունենալ հարստություն: Եվ ես մտածեցի. «Աստված իմ, ունենալ փառք և չունենալ հարստություն՝ դա նույնն է, ինչ լինել հիմար»: Շատերը, այստեղ և այնտեղ, երկրով մեկ թնդացնում են, իրարանցումներ են առաջացնում, տարբեր բաներ են անում, բայց զրոյի վրա են: Իսկ ոմանք ընդհանրապես սովահար են լինում: Եվ դա է Հոլիվուդը:
- Չպետք է փողը հենց այնպես ծախսել: Պետք է դրանք կուտակել և հանգստանալ: Փողն ասես որդ լինի: Երբ որ դու ձուկ ես բռնում որդով, ձկանը հանում ես կարթից, հանում ես որդը նրա «բերանից» և նորից կարթի վրա ես տեղադրում: Փողը դա խայծն է:
- Ես կմենամարտեմ ում հետ ասես: Կլիչկոյի հետ կամ մյուս տղայի՝ Վլադիմի՞ր է անունը, թե ի՞նչ է: Բրյուստերի հետ: Իրականում ես նրանցից շատերի անունները չգիտեմ: Նրանք գալիս են «ոչ մի տեղից» ու վերադառնում են էլի նույն տեղը:
- Աշխարհում 9 մլն մարդիկ կան, ովքեր ինձ սարսափելի ատում են, երբ հայտնվում եմ մենամարտի հարթակի վրա: Նրանց մեծամասնությունը սպիտակամաշկ է: Դա ոչինչ է: Գոնե կարողանան անունս ճիշտ գրել:
- Գրողը տանի, երբեմն ես չգիտեմ, թե ով եմ ես: Մայրս ասել էր, որ հայրս Ջիմմի Քիրքպատրիկն է, սակայն ծննդյանս վկայականում գրված է՝ Փերսելլ Թայսոն: Շատ տարօրինակ զգացում է. 38 տարեկանում նայես անձնագրիդ, որպեսզի հասկանաս, թե իրականում ո՞վ է եղել քո հայրը:
- Ինչ որ սկսել եմ չափից շատ «բենթլիներ» գնել:
- Ժամանակին ես քաոսի մեծ կողմնակից էի:
- Ես չեմ ցանկանում սրբերից սուրբ լինել: Ես ուզում եմ օգնել մարդկանց և ժամանակ առ ժամանակ սեքսով զբաղվել:
- Ես նեգր եմ: Ես հսկայական, ուժեղ նեգր եմ, ով մարդկանց կտոր-կտոր է անում:
- Վախը քո լավագույն ընկերն է և ամենավտանգավոր թշնամին: Այն կարծես կրակ լինի: Եթե կարողանաս կրակը ճիշտ օգտագործել, ապա կարող ես կերակուր պատրաստել նրա վրա: Երբ կորցնես կրակի նկատմամբ հսկողությունդ, այն արագ կտարածվի շուրջդ և քեզ կլափի: Եթե դու վերահսկում ես վախը, դա օգնում է քեզ ներքուստ կազմակերպված լինել:
- Ես կորցրել եմ ինձ, սակայն փորձում եմ վերագտնել:
- Մահը երբեք չի կարող համեմատվել կյանքի հետ: Չկա մի այնպիսի օրինակ, որն ապացուցի, որ մահն ավելի լավ բան է, քան կյանքը: Քանի դեռ ապրում ես՝ պետք է շարունակես ապրել:
- Թերևս ես պետք է ես երջանիկ լինեմ, որ մինչ օրս կենդանի եմ:
- Ես երբեք երջանիկ չեմ լինի: Վստահ եմ, որ կմահանամ մենության մեջ: Ես ինքս այդպես կցանկանայի: Միայնության մեջ ապրել եմ ամբողջ կյանքս՝ ամփոփելով իմ մեջ բոլոր գաղտնիքները և ցավերը:
- Ինձ մոտ, ինչպես շատերի մոտ, չկան հոգեկան խնդիրներ, կան միայն էմոցիոնալ խնդիրներ:
- Այսօր ես Մայք Թայսոնն եմ: Եվ ես միշտ պետք է լինեմ Մայք Թայսոն:
- Ես նորմալ անձնավորություն եմ, սակայն ինքնավստահ եմ:
- Մարդկանցից շատերն իրենք իրենց վատ են վերաբերվում: Ուրախ եմ, որ ինքնամոռաց կերպով սիրահարված եմ ինքս ինձ: Մարդիկ դրա համար ինձ ավելի շատ են ատում:
- Ամեն մարդ ունի իր ծրագրերն այնքան ժամանակ, քանի դեռ նրա գլխին չեն խփում:
- Հակադեպրեսանտներն ինձ պետք են միայն մի բանի համար, այն է՝ որպեսզի իմ մեջ զսպեմ ձեզ բոլորիդ սպանելու ցանկությունը:
- Ես պատրաստ եմ, այսպես թե այնպես, միշտ ապրել պայքարի մեջ:
- Չեմ հասկանում այն մարդկանց,, ովքեր ցանկանում են քաղաքն ազատել աղավնիներից: Այսքան ժամանակ դեռ ոչ մի աղավնի ոչ մեկին մատով չի դիպչել:
- Ամեն ինչ հիմա մշուշի մեջ է: Հիմա՝ այն բանից հետո, երբ ես Միստր Թայսոնն էի, խոշոր «կաղին»: Ամպերը թանձրացան, ամեն ինչ շրջվեց: Ոմանք գնացին, ոմանց ես վռնդեցի: Իմ ամբողջ ընտանիքը հիմա ուրիշ աշխարհում է: Ես ոչ ոք չունեմ, միայնակ եմ: Երբ կհրապարակեք այս հարցազրույցը, փորձեք այնտեղ նշել, որ ես ամենահիմար բռնցքամարտիկն եմ բռնցքամարտի ողջ պատմության մեջ:
- Իմ ամենամեծ թուլությունն իմ նրբազգացությունն է: Ես չափազանց զգայուն մարդ եմ:
- Ցանկացած մարդ իր գլխում պլաններ ունի, քանի դեռ գլխին չի կերել:
- Վաղ թե ուշ կհայտնվի այնպիսի մի բռնցքամարտիկ, ով բանկ կղեկավարի: Հասկանո՞ւմ եք՝ ինչի՛ մասին է խոսքը:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ
esquire.ru