Ինքնասպանու­թյան փորձը կանխվել է

Հուլիսի 2-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Մինչ հրշեջ–փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցների և հարազատների համատեղ ուժերով կանխվել է Կապան քաղաքի Գ.Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 2 բնակարանի բնակիչ` 1991թ. ծնված Նվեր Ներսիսյանի ինքնասպանու­թյան փորձը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031