Բաժիններ՝

«Կասսիոպեա Սեքյուրիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրենը 2008-2009թթ. զբաղվել է անվտանգության ծառայությունների մատուցմամբ

ՀՀ ԿԱ ՊԵԿ Մալաթիա-Սեբաստիայի հարկային տեսչությունում հաշվառված «Կասսիոպեա Սեքյուրիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Ավետիս Աբգարյանը 2008-2009թթ. զբաղվել է անվտանգության ծառայությունների մատուցմամբ:

Ըստ «Փաստինֆոյի»՝ նրան առաջադրված մեղադրանքի համաձայն, ծառայությունների մատուցման վերաբերյալ նա  ՀՀ ԿԱ ՊԵԿ Մալաթիա-Սեբաստիայի հարկային տեսչություն է ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններն ու հաշվարկները,  դրանցով առաջացրել է 5.684.511 դրամի հարկային պարտավորություններ` այդ թվում՝   3.611.373 դրամի ապառքի գումար: Սակայն կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ` ունենալով ամբողջությամբ հարկային պարտավորությունները կատարելու հնարավորություն, սեփական շահերից ելնելով, չի կատարել պարտատիրոջ` պետության հանդեպ առաջացրած հարկային պարտավորությունները, և տվյալ գումարն առանց համապատասխան հաշվապահական փաստաթղթային ձևակերպումների տնօրինել է իր հայեցողությամբ` պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս:

Ավետիս Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով՝  Կանխամտածված սնանկություն:
Գործն ընդունվել է  Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի դատավոր Արտակ  Զախարյանի վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031