Պայուսակ գողացողին բերման ենթարկեցին տնից

Հունիսի 26-ին, ժամը 17.26-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 1972 թ. ծնված Մեսրոպ Խ.-ն մի բուժհաստատությունից պայուսակ է գողացել:

Ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողների և ոստիկանության վետերանների համատեղ միջոցառումների արդյունքում՝ Մեսրոպ Խ.-ն, գողություն կատարելու կասկածանքով, տնից բերման է ենթարկվել Բազումի բաժանմունք:

Պարզվել է, որ նա բուժհաստատության ավագ բուժքույր Կ.-ի աշխատասենյակի սեղանից գողացել է նրա պայուսակը, որում եղել է անձնագիր, բանկային քարտ և 37.000 դրամ:

Գողոնը մասամբ առգրավված է: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Վանաձորի քննչական բաժին: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031