Բաժիններ՝

Ամենաազդեցիկ բելառուս «օրենքով գողին» դատեցին և… ազատ արձակեցին

Ինչպես հաղորդում է «Прайм Крайм» լրատվական գործակալությունը, երեկ Օդինցովոյի դատարանում հրապարակվել է 59-ամյա «օրենքով գող» Ալեքսանդր Տիմոշենկոյի (Տիմոխա Գոմելսկի) դատավճիռը։ Նա մեղավոր է ճանաչվել ապօրինի կերպով առանձնապես խոշոր չափերով թմրանյութ պահելու մեջ և դատապարտվել 3 տարվա պայմանական ազատազրկման։ Դատավոր Օկսանա Ստարովերովային դատավճիռն արձակաելու համար բավականի է եղել ընդամենը մեկ դատական նիստ։

«Прайм Крайм»-ը հիշեցնում է, որ Ալեքսանդր Տիմոշենկոն երկրի խորհրդային շրջանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի որդին է և այսօրվա դրությամբ համարվում է ամենաազդեցիկ բելառուս «օրենքով գողը»։ Նրա վաստակը գողական աշխահում գնահատել են Յապոնչիկը և Դեդ Հասանը։ Տիմոշենկոն «օրենքով գող» է ճանաչվել 1996 թվականին և նշանակվել նշված հեղինակությունների «էմիսարը» Եվրոպայում։

Սակայն մի քանի տարի առաջ Տիմոշենկոն հեռացավ իր «կնքահայրերի» գաղափարական գծից և սկսեց իր սեփական խաղը՝ վրացի «օրենքով գողերի» ազդեցությամբ։ Նախորդ տարվա սեպտեմբերին Տիմոխայի ձեռամբ Դուբայում թագադրվեցին միանգամից 4 բելառուսներ՝ Պաշտետը, Մումուն, Մեդվեժոնոկը և Լեբեդը։ «Օրենքով գող» ճանաչվելցուց հետո քառյակը հաստատվեց Ռուսաստանում։ Ոստիկանությունը նրաց բոլորին հերթով ձերբակալեց թմրանյութեր պահեու համար։ Ամենավերջում ձերբակալեցին Տիմոխային։ Սակայն դատավճռի ընթերցումից հետո նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս