Բաժիններ՝

Այսօրվանից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ է

Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, ուժի մեջ են մտել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից հունիսի 20-ին կատարված փոփոխությունները:

Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 45 հազար դրամ՝ մինչ այդ գործող 35 հազար դրամի փոխարեն:

Սրանից բխող փոփոխվել են նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը:

Աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ) ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանվել է 270 դրամ՝ մինչ այդ գործող 210 դրամի փոխարեն:

Աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 300 դրամ՝ նախկին 234 դրամի փոխարեն:

Աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 450 դրամ՝ նախկին 350 դրամի փոխարեն:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031