
Շախտյորում Մխիթարյանին բոլորն են օգնել, հնարավոր է՝ ավելի շատ, քան մյուսներին. Լուչեսկու

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ առաջացած տարնսֆերային իրարանցման մասին:
«Առայժմ չէի ցանկանա մեկնաբանել այս իրավիճակը: Սա նրա որոշումն է և նրա ցանկությունը: Կարծում եմ՝ նա մեծ սխալ կգործի. «Շախտյորն» ուժեղ ակումբ է:
Ես ցանկանում եմ, որ նա լավ մտածի: Ժամանակ դեռ կա: Չէի ուզենա, որ նա հանդես գա ավելի ցածր մակարդակով, քան «Շախտյորում» էր: Հնարավոր է՝ այլ թիմում, խաղի կազմակերպման այլ դեպքում նա չկարողանա դրսևորել իր ուժեղ կողմերը:
Կոչ եմ անում նրան՝ վերադառնալ թիմ: Նրա և ակումբի ղեկավարության ու ֆուտբոլիստների միջև ոչինչ էլ չի պատահել: Նրան բոլորն են օգնել, հնարավոր է՝ ավելի շատ, քան մյուսներին, երբ նա վնասվածք ուներ: Ես նրան հազվադեպ էի փոխարինում, որպեսզի կարողանար նվաճել լավագույն ռմբարկուի տիտղոսը:
Եթե նա հայտնվի ակումբում, որը գերազանցում է «Շախտյորին», ես կհասկանամ նրա ցանկությունը»,- Լուչեսկուի խոսքերը մեջբերում է Football.ua-ն: