
Ուլնեցի փողոցում ВАЗ 2107-ը բախվել է Ford-ին ու կողաշրջվել. կա վիրավոր (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Ուլնեցի փողոցում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 33 TՕ 878 համարանիշի և Ford մակնիշի 23 ՍՏ 544 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ 2107-ը կողաշրջվել է և 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մանրամասները՝ այստեղ: