Քաղաքացին ընկել է Աղստև գետը

Հունիսի 30-ին, ժամը 11.22-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի մոտակայքում քաղաքացին շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ա. Խաչատրյանն ինքնուրույն դուրս է եկել գետից և դիմել Իջևան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930