Վաշխառությունը՝ որպես արհեստ. դատական գործ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Հ. Բիշարյանի և Մ. Աբաջյանի մեղադրանքների:
Հ. Բիշարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չհաշվառված եկամուտ ստանալու համար վաշխառությունը որպես արհեստ ընտրելով, 2009թ մինչև 2012թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում կատարել է քրեորեն հետապնդելի արարքներ,որի արդյունքում տուժած անձինք ընկել են նյութական ծանր կացության մեջ։

Մ. Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. ապրիլ-մայիս ամիսներին միայնակ կատարել է խոշոր չափի խարդախության մեկ ավարտված դեպք, ինչպես նաև կրկին խոշոր չափի խարդախության փորձ` Հ. Բիշարյանի և Ա. Կարապետյանի հետ համաձայնության գալով։

Խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ Մ. Աբաջյանը Ա. Կարապետյանին պատկանող ավտոմեքենան ներկայացրել է որպես իր սեփականություն և այն Կ. Մարգարյանին վաճառելու պատրվակով, շինծու փոխառության պայմանագրի կնքմամբ, ստացել է 940.000 ՀՀ դրամ և ապօրինի, անհատույց տրացել է այդ գումարին` կեղծ խոստում տալով, որ նշված ավտոմեքենայի փաստաթղթային անվանափոխումը կկատարվի նույն թվականի նոյեմբեր ամսին։

Դատական նիստ է նշանակված է սույն թվականի հունիսի 27-ին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ նկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս