Բաժիններ՝

Տնօրենն արվեստի բաժնի սաներից յուրաքանչյուր ամիս հավաքագրել է 600-ական դրամ

karabakh-open.info-ի փոխանցմամբ՝ հունիսի 27-ին ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունից ոստիկանության Քաշաթաղի շրջբաժին գրություն է ստացվել այն մասին, որ Բերձոր քաղաքի 7-րդ թաղամասի N տան բնակիչ, 1978թ. ծնված Գ. Մ-ն («Բերձոր արվեստի և սպորտի դպրոց» ՊՈԱԿ տնօրեն) ակնհայտորեն իր լիազորությունների շրջանակներից դուրս դիտավորյալ գործողություններ կատարելով` իր հանձնարարությամբ 2011թ. սեպտեմբերից մինչեւ 2013թ. մարտն ընկած ժամանակահատվածում, կազմակերպության արվեստի բաժնի սաներից, խմբակավարների միջոցով յուրաքանչյուր ամիս հավաքագրել է 600-ական դրամ, ինչի արդյունքում կազմակերպության դրամարկղ է մուտքագրվել ընդհանուր առմամբ 1.071.000 դրամ գումար: Այս մասին հայտնում է ԿԱ ոստիկանության կայքը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս