Բաժիններ՝

YouTube-ի օգտատերերն այլևս չեն սպասի

«YouTube-ում տեսանյութերի դիտման համար սպասումը, հատկապես, երբ խոսքը կարճ տեսանյութերի մասին է, շարունակում է բարկացնել օգտատերերին: Google-ի վիդեոհոսթինգի առաջատար ծրագրավորողներից Ջոն Հարդինգը խոստացել է նվազեցնել սպասման չափը՝ մինչև 200 միլիվայրկյան»,- գրում է «Վեստին»:

Այսպես՝ այժմ արդեն YouTube-ը ցանկանում է տեսանյութերն էլ ավելի արագ ներբեռնելու հնարավորություն տալ: Նախևառաջ, ծառայությունը կսկսի ներբեռնել CSS-ն, JavaScript-ը և խաղարկիչը (փլեյերը) միաժամանակ և ոչ թե հերթականությամբ: Երկրորդ, եթե դուք արդեն դիտել եք գոնե մեկ տեսանյութ, ապա երկրորդ անգամ նորից ներբեռնում չի լինի: Երրորդ, YouTube-ը կսկսի ներբեռնել նաև մի քանի նմանատիպ տեսանյութեր, որոնք կառաջարկվի օգտատիրոջը:

Դեռևս նոր տեխնոլոգիաները ներդրված են միայն YouTube-ի Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: Ինչպես սպասվում է՝ ծառայության ինտերնետային տարբերակում և iOS օպերացիոն համակարգերի համար, դրանք հասանելի կլինեն հուլիսի 4-ից:

Նշենք, որ դեռևս 2012-ի ապրիլից սկսվել է YouTube-ի տեսանյութերի ցուցադրման արագության մեծացմանը ուղղված նախաձեռնությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս