«Թուրքի նման ընտանիք է, թուրքին, ադրբեջանցուն գիտե՞ս…». Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Սուրեն Խաչատրյանի մասին
«Թուրքի նման ընտանիք է, թուրքին, ադրբեջանցուն գիտե՞ս, իրենց ո՞նց ես վերաբերվում, սա է իմ պատասխանը»: Այսպես է պատասխանել գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Արայիկ Բուդաղյանը, Aysor.am-ի թղթակցի հարցին, թե ինչ հարաբերություններ են եղել իրենց և Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանների ընտանիքի միջև:
Հարցին՝ արդյոք ճի՞շտ էին լուրերը, որ ինքը Մոսկվայից ժամանել է Հայաստան և հեղինակություն վայելող մարդկանց հետ հավաք կազմակերպել այս դեպքի հետ կապված, Ա. Բուդաղյանը նշել է. «Ի՞նչ վենդետա, ի՞նչ հավաք: Առաջին անգամ եմ նման բան լսում: Ես հիմա ոչ լուրեր եմ կարդում, ոչ էլ գիտեի այդ մասին»:
Հարցին, արդյոք ճի՞շտ է, որ ինքն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մանկության ընկերներ են, նա ասել է. «Ես իրենից ավելի փոքր եմ, մենք մանկության ընկերներ չենք»,- ասել է Բուդաղյանը և հերքել, որ Վ. Գասպարյանն է իրեն դիմավորել օդանավակայանում:
Մանրամասները՝ այստեղ: