Կնոջ հայրական տնից 2 միլոնի գողություն կատարողը ձերբակալվել է
Ոստիկանության Կոտայքի և Արտաշատի բաժինների ծառայողներն օրերս բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ռաֆայել Մ.-ին: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Նա խոստովանել է, որ հունիսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում կնոջ հայրական տան պատուհանը բացելով՝ գողացել է 1.000 ԱՄՆ դոլար, 40.000 դրամ և ոսկյա զարդեր` պատճառելով 2.000.000 դրամի նյութական վնաս:
Բնակարանատերը նախկինում ոստիկանություն չի դիմել:
Ռաֆայել Մ.-ն ձերբակալված է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք: