
Ե՞րբ կարող է ոստիկանը վարորդին առաջարկել դուրս գալ տրանսպորտային միջոցից

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ոստիկանության ծառայողը կարող է տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո վարորդին առաջարկել դուրս գալ տրանսպորտային միջոցի խցիկից կամ սրահից, եթե անհրաժեշտ է վերացնել տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը կամ բեռների փոխադրման կանոնների խախտումը կամ բավարարհիմքեր կան կասկածելու, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում:
Օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոցը կարող է կանգնեցվել հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով և անհրաժեշտ է տրանսպորտային միջոցի շարժիչի, թափքի կամ հենասարքի համարները վարորդի մասնակցությամբ համեմատել տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթի գրառումների հետ: Ինչպես նաև, եթե վարորդը կամ ուղևորը կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ:
Անհրաժեշտ է վարորդի մասնակցությամբ կազմել արձանագրություն կամ օգնություն ցույցտալ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին:
Աղբյուրը՝ iravaban.net