
Հակակառավարական ցույցերը Բրազիլիայում` լուսանկարչի աչքերով (ֆոտոշարք)

Արդեն շուրջ մեկ շաբաթ Բրազիլիայի մի շարք քաղաքներում շարունակվում են բողոքի մասսայական ցույցերը, որոնք մեծ արձագանք ստացան ամբողջ աշխարհում:
Հիշեցնենք, որ ցույցերի սկզբնավորման պատճառն դարձավ երկրի խոշորագույն քաղաքների իշխանությունների կողմից հասարակական տրանսպորտի գների բարձրացման մասին որոշումը, բացի այդ հարյուրհազարավոր բրազիլացիներ բողոքում են կոմունալ ենթակառուցվածքների ցածր մակարդակի, երկրում տիրող համատարած կոռուպցիայի և հաջորդ տարի Բրազիլիայում կայանալի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպման վրա երկրի կառավարության կողմից հսկայական ծախսերի դեմ: Կրքերը չհանդարտվեցին նույնիսկ այն ժամանակ, երբ հունիսի 20-ին Սան-Պաուլո և Ռիո դե Ժանեյրո քաղաքների ղեկավարությունը հայտարարեց գների բարձրացման որոշումից հրաժարվելու մասին, և արդեն այսօր` հունիսի 22-ին, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ուղերձով դիմեց իր ժողովրդին` խոստանալով իրականացնել բարեփոխումներ:
Ձեզ ենք ներկայացնում ամերիկյան «USA Today» պարբերականի ուշագրավ ֆոտոշարքը` Բրազիլիայի հակակառավարական ցույցերի վերաբերյալ: