ԱԱԾ-ն ձերբակալել է «անորոշ զբաղմունքի տեր» Հայկ Վարդանյանին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սույն թվականի հունիսի 20-ին, ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, անորոշ զբաղմունքի տեր Հայկ Սուրիկի Վարդանյանը:
Հայկ Վարդանյանը քաղաքացի «Ա»-ին, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ծառայության անցնելու հարցում իբր աջակցություն ցուցաբերելու համար, վերջինիցս պահանջել և ստացել է 3.000 ԱՄՆ դոլար գումար:
ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (կաշառք ստանալու պատրվակով խարդախություն):
Քննությամբ պարզվել է նաև, որ Հայկ Վարդանյանը ակտիվ ներգրավված է կեղծ արտոնագրերի և անձնագրերի պատրաստման և իրացման մեջ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն