Մահվան ելքով վրաերթ՝ «Արևելյան խոհանոց»-ի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի բակում
Այսօր՝ հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Հարություն Մանուկյանը, վարելով Ford Tranzit մակնիշի 293 ԼՕ 95 համարանիշի ավտոմեքենան, «Արևելյան խոհանոց»-ի հետնամասում գտնվող Կոմիտաս թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Կասյան փողոցի բնակիչ 72-ամյա Մաքսիմ Գասպարյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Մ. Գասպարյանը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամրխանյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Երևանի ճանապարհային ոսիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Մանուկյանը աշխատում է «Էվրիդե» փակ բաժնետիրական ընկերությունում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի