Բաժիններ՝

Ջրի սակագինը նվազեց

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2013 թվականի հունիսի 21-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը: Ինչպես 168.am-ին տեղեկացնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը սահմանել է` սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170.256 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` գործող 174,059 դրամ/խմ -ի փոխարեն: Այսպիսով՝ սակագինը նվազել է 3.8 դրամով։
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 21-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս