Գեղարքունիքի մարզում սգո արարողության ժամանակ տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. կա 12 վիրավոր
Այսօր՝ հունիսի 21-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում Սարուխան գյուղում էին հավաքվել նույն գյուղի բնակիչ, հանգուցյալ Միշա Գաբոյանի հարազատները, մտերիմներն ու ընկերնեը, ովքեր երեկ մասնակցել էին նրա թաղմանը, իսկ այսօր տեղի է ունենալու «յոթն ու քառասունքը»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պատճառներով տան պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Բժշկակակն կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ մի քանի հոգի կոտրվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Ամբողջական հրապարակումը՝ shamshyan.com-ում