ՀԱԿ-ը կդիմի դատարան
Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քննության առնել Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը վիճարկող ՀԱԿ-ի հաղորդումը, և, ինչպես փոխանցում է Aravot.am-ը, ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել դատարան՝ բողոքարկելու Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի «անգործությունը»:
Տարոն Մարգարյանի ունեցվածքը ապօրինի ճանապարհով ձեռք բերելու վերաբերյալ ՀԱԿ փաստարկնե՞րը արդյո՞ք բավարար հիմքեր չեն ունեցել, թե՞ ՀՔԾ-ն հիմնավոր չի համարել.
«Համոզված եղեք, որ փաստերը բավարար էին, մի բան էլ ավել: Դրանից ավելին էլ չի լինում, հենց պաշտոնյաների հայտարարագրման իմաստը այն է, որ կարողանան հանրությանը ներկայացնել իրենց ունեցվածքը եւ հիմնավորել՝ որտեղից: Համոզված եմ, որ ցանկացած նորմալ իշխանությունը առաջին հերթին նման գործերը պետք է նայի, որովհետեւ դրանից է սկսվում հավատը իշխանության նկատմամբ վերականգնելու գործընթացը: Եթե իշխանության ներկայացուցիչները ազատ են ամեն ինչում, ինչ ուզում անում են եւ պատասխան չեն տալիս, բերում է այն բոլոր դեպքերը, որ այսօր ականատես ենք՝ այդ թվում Վերահսկիչ պալատի արտառոց բացահայտումները»,- ասել է ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։
Վ. Խաչատրյանի խոսքերով, իրենք կդիմեն դատարան, որ ցույց տան՝ երկրում օրենքը պետք է աշխատի ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։