Ամուսինները սպառնում են խորհրդարանի շենքի դիմաց ինքնահրկիզվել
Այսօր՝ հունիսի 21-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքից Երևան են ժամանել ամուսիններ 51-ամյա Վլադիմիր Վանեսյանը և 53-ամյա Գայանե Մելքումյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջիններս խիստ զայրացած ու անհանգստացած են երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Զոյա Զաքինյանի կայացրած դատավճռից: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ամուսինները հայտնում էին, որ 2012թ հունվարի 18-ին Բերդ քաղաքի Մաշտոցի 24 շենքի թիվ 5-րդ բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով անհայտ անձը կամ անձիք հափշտակել էին 37 մլն ՀՀ դրամ և 10 մլն դրամի ոսկյա զարդեր: Նույն օրը կատարվածի մասին ամուսինները հայտարարություն են տալիս ոստիկանության Բերդի բաժին և նույն բաժնի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ: Որոշ ժամանակ անց ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցները բացահայտում են հանցագործությունը և ոստիկանություն են բերման ենթարկում ՌԴ Ռոստով քաղաքում հաշվառված, սակայն փաստացի Բերդ քաղաքում բնակվող Կորյուն Ալավերդյանին և Վանաձոր քաղաքի բնակիչ Մասիս Խաչատրյանին: Ամուսինները պատմում էին, որ խուզարկությամբ Մ. Խաչատրյանի տանը հայտնաբերվում է իրենց ընտանեկան առյուծի գլխով մատանին, որից հետո Մասիսը ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս, որ գողությունը կատարել է ինքը՝ այս պահին հետախուզման մեւջ գտնվող Վահիկ Թովմասյանի հետ, իսկ հանցագործության կազմակերպիչը եղել է Կ. Ալավերդյանը:
Մանրամասները՝ shamshyan.com կայքում