Մայրը հանձնել է զոհված որդու զենք-զինամթերքը

Հունիսի 20-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացած թոշակառու կինը կամավոր հանձնել է «ԱԿ» տիպի ինքնաձիգի 201 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և հայտնել, որ 1995 թ. ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ զոհված որդուն պատկանող այդ զենք-զինամթերքն ինքը գտել է տան նկուղում` մաքրման աշխատանքներ կատարելիս:

Ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930