Բաժիններ՝

Բերդի օձն ու վերելակի կատուն

Հունիսի 19-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի մուտքում կատուն ընկել է վերելակի հորանը. անհրաժշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Ժամը 15.10-ին փրկարարները կատվին դուրս են բերել վերելակի հորանից:

***

Հունիսի 19-ին, ժամը 14.49-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ԲԿ-ում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 16.04-ին հայտնաբերվել է 25սմ երկարությամբ օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս