
Էլիտար ծեծ. մամուլ

«Իշխանական շրջանակներում արդեն մի քանի օր է շշուկով պատմում են, որ մոտ տասն օր առաջ վարչապետ Սարգսյանի թիկնապահներըի կողմից ծեծի է ենթարկվել կառավարության աշխատակազմի աշխատակից Հայկ Կարապետյանը, որը, ըստ նույն, տեղեկությունների, թիկնապահների հետ ուտել խմելիս է եղել Արաբկիր համայնքի ռեստորաններից մեկում, որտեղ էլ նրանց միջև վեճ է սկսվել»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և հավելում.
«Հ. Կարապետյանը, ըստ նույն շրջանակների, վնասվածք է ստացել ծնոտի շրջանում և դիմել բժշկի: Վարչապետի մամուլի խոսնակ Հ. Բերբերյանը երեկ մեզ հետ զրույցում, բնականաբար, հերքեց տեղի ունեցածը»: